Մեգարա

Greece / Attiki / Megara /
 քաղաք  Add category

Մեգարա (հուն․՝ Μέγαρα [ˈmeɣara]), քաղաք Հունաստանի արևելյան մասում, Ատտիկե նահանգում։ Քաղաքի բնակչությունը կազմում է մոտ 30 000 մարդ։ Մեգարան գտնվում է Աթենքից 42 կիլոմետր դեպի հյուսիս- արևմուտք։ Քաղաքը ունեցել է երկու ակրոպոլիս, որի պատերից երևում են հին քաղաքի մնացորդները։ Դրանցից մեկը կոչվել է "Կարիա" (Καρία) և հիմնվել է Կարոս արքայի կողմից, ով Արգոսի պելասգների թագավորն էր։ Այնուհետև քաղաքը գրավել է լելեգիները, իսկ արքա Լելեգի թոռ Պիլասը թագավորությունը հանձնել է Աթենքի արքա Պանդիոնին։ Այսպես ձևավորվել է միացյալ ատտիկյան թագավորություն։
Պանդիոնը թագավորությունը բաժանել է իր չորս որդիների միջև։ Մեգարան բաժին է հասնում Նիսոսին, որը Մեգարայի հարևանությամբ կառուցել է Նիսեա բնակավայրը։ Նրա օրոք երկիրը ենթարկվել է կրետացիների հարձակմանը։ Նիսոսին օգնության է հասնում Մեգարիոսը, ով Բեոտիայի Օնհեսթ քաղաքից էր։ Ամուսնանալով Նիսոսի դստեր հետ, նա դարձավ իր անոր հետնորդը։
Թեզեոսը միավորել է նորից Պանդիոնի թագավորությունը և հատուկ հրամանով սյուն է տեղադրեկ տվել այստեղ, որը վկայում էր, որ սա Հոնիայի և Պելոպոնեսի սահմանագիծն է։
Մեգարայի վերջին արքան եղել է Հիպերիոնը, որից հետո քաղաքի ղեկավարը ընտրվել է ընտրությունների միջոցով։
Երբ դորիացիները արշավեցին Պելոպոնեսից, Մեգարան նվաճվել է վերջիններիս կողմից։ Քաղաքի բնակչությունը կոտորածի է ենթարկվել դորիացիների կողմից։
Nearby cities:
Դիրքացույցները․   37°59'57"N   23°20'3"E
  •  23 կմ
  •  31 կմ
  •  266 կմ
  •  488 կմ
Array