Պուրճ Համուտ
| town (en), Կոմունա
Lebanon /
Jabal Lubnan /
Babda /
World
/ Lebanon
/ Jabal Lubnan
/ Babda
, 3 km կենտրոնից (بعبدا)
/ Լիբանան /
town (en), Կոմունա
Բուրջ Համուդ (արաբ․՝ برج حموﺪ, քաղաք և մունիցիպալ շրջան Լիբանանում, գտնվում է Բեյրութից հյուսիս-արևելք, Մաթնի շրջանում, կազմվում է Մեծ Բեյրութի մաս։ Քաղաքը համարվում է բնակելի, արդյունաբերական և առևտրային տարածք, համարվում է Մերձավոր Արևելքի ամենախիտ բնակեցված վայրերից մեկը, բնակչության մեծամասնությունը հայեր են։ Բուրջ Համուդը հիմնադրվել է 1915 թվականին Հայոց ցեղասպանությունից փրկվածների կողմից և զարգացել է 1930-ական թվականների, երբ հիվանդ և ուժասպառ հայերը, որոնք փրկվել էին Դեր Զորի մահվան երթից, Օսմանյան կայսրության անկումից հետո հասել են Բեյրութ։ Նրանց իրավունք է տրվել խրճիթներ կառուցել Բեյրութում՝ գետի աջ ափին, որն իրենից ճահճոտ տարածք էր ներկայացնում։ Հետո հայերին արտոնեցին տներ և շենքեր կառուցել, որոնք առ այսօր էլ կանգուն են։ 1952 թվականին Բուրջ Համուդն ունենում է իր քաղաքապետարանը և այժմ Հյուսիսային Մաթնի քաղաքապետարանների խմբի անդամ է։ Բուրջ Համուդ քաղաքի և քաղաքապետարանի հիմնադիրն է Հայ Կաթողիկե եկեղեցու հայրերից Հայր Պողոս Արիսը, որը նպաստել է լիբանանահայ կենտրոնի հիմնադրմանը, ինչպես նաև երկար տարիներ ստանձնել է քաղաքապետի պաշտոնը։ Քաղաքապետարանը Բուրջ Համուդի կենտրոնական թաղամասերից մեկը կոչել է իր անունով՝ իրենց երախտագիտությունը հայտնելով մեծ ներդրումների, քաղաքի հիմնադրման և կառուցման համար։ Հիմնադրումից հետո Բուրջ Համուդը մրցակցության կենտրոն է դարձել Հայ Հեղափոխական Դաշնակցության և Սոցյալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության համար, որոնք փորձում են իրենց իշխանությունը հաստատել այս քաղաքում[3]։ Սա հանգեցնում է զանազան կռիվների և ահաբեկումների, որոնք ճնշում են լիբանանահայերին։ Այս վիճակը իր գագաթնակետին է հասնում Լիբանանի 1958 թվականի ճգնաժամի ընթացքում, երբ այս երկու կուսակցությունները և իրենց համակիրները բաժանվում են Հայ Առաքելական Եկեղեցու կաթողիկոսի ընտրության ժամանակ։ Սակայն, աղանդավորական շարժումների աճի պատճառով լիբանանահայերը սկսում են ավելի սերտորեն շփվել միմյանց հետ և 1972 թվականին Հնչակյան կուսակցությունը համաձայնություն է ստորագրում Դաշնակցության հետ։ Բուրջ Համուդի շատ թաղեր կոչվում են հայկական քաղաքների անունով, ինչպես՝ Երևան և գետերի անունով՝ Արաքս։ Մի շարք թաղեր կոչվում են ներկա Հայաստանի քաղաքների անուններով, թրքահայաստանի, ինչպես՝ Մարաշ, Սիս, Ադանա, Արագած, Կիլիկիա և այլն։ Նրանցից շատերը հիշեցնում են նախահայրերի բնակավայրերը և Կիլիկիան, որտեղից եկել են լիբանանահայերի մեծամասնությունը։
Wikipedia article: https://hy.wikipedia.org/wiki/Բուրջ_Համուդ
Nearby cities:
Դիրքացույցները․ 33°53'35"N 35°32'37"E
- Shaghzoyan Center 0.5 կմ
- Marash Street 0.5 կմ
- Հայ Աւետարանական Էմմանուէլ Եկեղեցի 0.7 կմ
- HARBOYAN BUILDING 0.7 կմ
- Հայ Աւետարանական Փիթր եւ Էլիզապէթ Միջնակարգ Վարժարան 0.7 կմ