Կառուցվել է 915–921թթ-ին Վասպուրականի հայոց թագավոր Գագիկ Արծրունու
հրամանով։ Ճարտարապետն է Մանուելը։ Մոտավոր չափերն են՝ 17×13մ, բարձրությունը՝ 23մ։ Իրագործված է թուֆից։ Գեղարվեստական ամենաարտահայտիչ առանձնահատկությունը բաձրաքանդակների համակարգն է։ Դրանցում կան ոչ միայն կրոնական այլեւ աշխարհիկ կյանքի դրվագների նկարագրություն, խորհրդանշական պատկերներ, ու նախ եւ առաջ Արծրությաց իշխանական եւ ապա՝ թագավորական տան ներկայացուցիչների դիմապատկերներ։ Հայ արվեստի պատմության մեջ աննախադեպ է Աղթամարի այս բարձրաքանդակային համակարգը, որն անմիջական զուգահեռներ չունի միջնադարյան արվեստում առհասարակ։
Wikipedia article:
http://hy.wikipedia.org/wiki/ԱղթամարCategory:
church historic