Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (Երևան) | university (en)

Armenia / Yerevan / Երևան / Նալբանդյան, 128
 university (en)  Add category
 Upload a photo

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը որպես ինքնուրույն միավոր հիմնադրվեց 1975թ.-ի օգոստոսի 6-ին և տեղակայվեց Աբովյան 52 հասցեում: ԲՈՒՀ-ի անվանումը սկզբում եղել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ, ապա Երևանի պետական տնտեսագիտական համալսարան: 2006թ.-ին այն վերանվանվեց «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն: 1995թ.-ից ԲՈՒՀ-ը տեղափոխվեց Նալբանդյան 128 հասցե: ՀՊՏՀ-ի կազմում կա 5 ֆակուլտետ, որոնցից 4-ը գտնվում են Նալբանդյան 128 հասցեում, իսկ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը գտնվում է Զեյթուն թաղամասում: ՀՊՏՀ-ի ֆակուլտետներում կա ավելի քան 30 ամբիոն: ՀՊՏՀ-ն մասնաճյուղ ունի Գյումրիում և Եղեգնաձորում:
Nearby cities:
Դիրքացույցները․   40°11'3"N   44°31'29"E
This article was last modified 13 years ago