ԵՊԲՀ տարածքում գործող միակ ցայտաղբյուրն է, որը հայտնի է դասամիջոցների ժամերին իր խիստ մեծ ժողովրդականությամբ: Տղաների համար առանձնապես դժվար է նրանից օգտվելը` աղջիկների հոծ զանգվածներին զիջելու ավանդության հետ կապված: Տեղն իմացողների համար այլընտրանքային ցայտաղբյուր է հանդիսանում անատոմիական մասնաշենքի հետևում գտնվող ծորակը, որը նախատեսված է ավտոլվացման համար: