| ||||
Էրեբունու մեկուսարանը ("բերդ", "բանտ")Այստեղ պահվում են տարբեր հանցագործություներ կատարելու մեջ մեղադրվող անձինք մինչ դատավարության կայանալը: Ձերբակալվածներին տեսակցողների մեծաթվությունը պատճառ հանդիսացավ, որպեսզի տեղի երթուղային տաքսիների երթուղիները երկարացվեն ընդուպ մինչև մեկուսարանի մուտքը (մինչ այդ տեսակցողները ստիպված էին հավելյալ 500 դրամ վճարել վավորդներին, որպեսզի կիզիչ արևի այրող շողերի տակ, 1-2 տասնյակ կիլոգրամանոց բեռը ձեռքներին ոտքով չկտրեն 60 համարի վերջին կանգառը մեկուսարանից բաժանող մի քանի հարյուր մետր երկարությամբ ճանապարհը):
Մեկուսարանը հարակից 5 բնակելի շենքերի հետ էլեկտրականություն է ստանում առանձին հոսքագծից, ինչի շնորհիվ շենքերի բնակիչները հովհարային անջատումների տարիներին Երևանի մյուս թաղամասերի համեմատ քիչ զրկանքներ քաշեցին: Այս հանգամանքը ժամանակին պատճառ դարձավ նշված շենքերում բնակարաների գների զգալի թանկացման և նոր բնակիչների ներհոսքի: Category: military
| ||||