Ավտոշուկա ("ավտոբազար") (Երևան)

Armenia / Yerevan / Երևան
 marketplace (en), used car dealer / dealership (en)
 Upload a photo

Էրեբունու ավտոշուկան իրենից ներկայացնում է բավականին լայնատարած ասֆալտապատ, պանելներով շրջափակված տարածք, որն ամեն շաբաթ-կիրակի լցվում է ավտոմեքենաներով, վաճառողներով ու գնորդներով, էլ չեմ ասում որ այդ օրերին համարյա ավելի լավ է դեպի Նուբարաշեն գնալ Էրեբունի-Մասիվով, եթե չեք ուզում անհույս կերպով վռվել խցանման մեջ:
Այն կառուցվել է 2 ձեռներեց եղբայրների կողմից` Էրեբունի ամրոցին հարակից երկու թմբերի վրա, որոնք հատուկ այդ նպատակով հարթեցվել են: Ի դեպ, սպասումներ կաին, որ մի քանի ամիս տևած հարթեցման ընթացքում կհայտնաբերվեն հնադարյան իրեր, սակայն դրանք չարդարացան:
Ավտոշուկայի բացումը մեծ ազդեցություն է թողել տեղի բնակչության կյանքի վրա, նրանց նշանակալից մասը վերածվել է սպասարկող անձնակազմի. երեխաները աշխատում են որպես ավտոկանգառի պահակներ, լվանում են ավտոմեքենաներ, վաճառում են կարկանդակներ ու սառը հյութ,մեծերը` ավտոպահեստամասեր, ծերերը` սուրճ, ծխախոտ, արևածաղկի սերմեր: Վաճառվում են ամենատարբեր արտադրման ժամկետի, քշվածության ու գնի մեքենաներ` սկսած "սովետի թվի բլած Մոսկվիչից" վերջացրած "շուշեքը մթնեցրած ու թյունինգ արած սև Նիսանով": Մարդիկ գալիս են այստեղ ամենատարբեր նպատակներով` մեքենա նայելու, գնելու, վաճառելու, իրար հետ ծանոթանալու, իրար հետ "մի կտոր հաց (պեռաշկի) ուտելու (մի բուռ սեմուշկա չռթելու)", կամ պարզապես "ֆռֆալու" կամ էլ "պռոստո իրանց ցույց տալու":
Մթնոլորտն ընդհանուր առմամբ շնչում է իսկական Արևելքով, ուստի "ավտոբազառ" անվանումը շատ ավելի դիպուկ է նկարագրում իրավիճակը, քան "ավտոշուկա"-ն: Մի խոսքով, այցելեք, չեք փոշմանի! :)
Nearby cities:
Դիրքացույցները․   40°8'3"N   44°32'16"E

Comments

  • 2107
  • NIVA
  • VACHARUM EM VAZ 24. 1975T. HER.055488049 HAMLET
  • վաճառում եմ նիվա ավտոմեքենա
  • Yerevan 28.09.2014
  • Show all comments
This article was last modified 17 years ago